ԵՐԵՎԱՆՑԻՆ << ՆՈԿԱՈՒՏԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ >> ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

11:17 - 08 Դեկ, 2023

Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը  առաջինն է ճանաչվել Ղազախստանի շախմատի գավաթի խաղարկությունում: Գործել է   նոկաուտ մրցակարգը:

Երևանցին հաղթել  է հաջորդաբար  միջազգային վարպետ Ալդիյար Անսատին,  ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովին, ղազախ Դենիս Մախնևին և  եզրափակիչում՝  իրանցի գրոսմայստեր Բարդիա Դանեշվարին:

Մանուել Պետրոսյանը գլխավոր մրցանակից բացի  ստացել է նաև դրամական պարգև:

Այլ նորություններ